«Այստեղի հայերը կձգեն, կգնան Ամերիկա ու Կանադա, ուրեմն մենք պետք է հոս գանք, հզոր հայրենիք ստեղծենք» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼիբանանահայ Արմեն Գարո Քեշիշյանը Հայաստան է եկել իր փափագը իրագործելու և Արամ Մանուկյանի արձանին ծաղիկներ խոնարհելու։
«Պզտիկ հասակից մեր ընտանիքի պաշտամունքն է եղել։ Հպարտ եմ զգացել, որ հայոց երկրի առաջին նախագահն է եղել նման մարդ»։
Արմեն Գարոն այսօր երկմտանքի մեջ է։
«Ծուռ ծառը չի շտկվի։ Մեր հայրենիքն էլ սկզբից մի քիչ ծուռ էր ու դժվար է շտկվելու։ Նիկոլը կուզե, որ փոխվի, կուզե լավ բաներ անի, բայց ժողովուրդի մի մասը չի ուզե»։
Նա Ուիլյամ Սարոյանի գրվածքն է մեջ բերում․«երկու հայ, որ իրար գտնեն նոր Հայաստան կշինեն։ Հիմա մենք բոլորս պետք է միանանք, որ նոր Հայաստան շինենք։ Այստեղի հայերը կձգեն, կգնան Ամերիկա ու Կանադա։ Ուրեմն մենք պետք է հոս գանք, հաստատվինք, որ հզոր հայրենիք ստեղծենք»։
Պարոն Արմեն Գարոյի խոսքով, նրա հարևաններից ու ընկերներից շատերն են Հայաստանում բնակարաններ գնել։ Ինքն էլ պատրաստվում է հողակտոր վերցնել ու տուն կառուցել։