Բացել լրահոսը Փակել լրահոսը
bako
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանի հրամանագրով պաշտոնից ազատում և նոր նշանակում է կատարվել

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ