Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess singfild (1)
A A
Սպորտ

Սինգֆիլդի Գավաթ. Լեւոն Արոնյանը կհանդիպի առաջատարներից մեկի հետ

ԱՄՆ Սեյնթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում շախմատի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությունը: 

Տեղի են ունեցել 11 խաղափուլերից 9-ի պարտիաները: Կայացած տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են չինացի Դին Լիժենը եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Նրանց հաջորդում են Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինը, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:

Լեւոն Արոնյանը, որը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի  հետ, վաստակած 3,5 միավորով զբաղեցնում է վերջին՝ 12-րդ հորիզոնականը: Այսօր նախատեսված 10-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի առաջատարներից մեկի՝ Դին Լիժենի հետ: