A
A
Այսօր Թուրքիայում մեծ ջանքեր են պահանջվում լեզուն ու մշակույթը պահպանելու համար․ Մարալ Այվազ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրենիքից դուրս հայ երգը, երաժշտարվեստը ներկայացնելը դյուրին գործ չէ։ Սակայն, որպեսզի կարողանանք պահպանել ազգային ինքնությունը, պետք է կարողանանք պահել լեզուն, մշակույթը»,- ասում է հայ երգարվեստին սիրահարված ստամբուլահայ երգչուհի Մարալ Այվազը։
Նրա խոսքով, Ստամբուլում կան վարժարաններ, եկեղեցիներ ու միություններ, երգչախմբեր, նվագախմբեր ու պարախմբեր, սակայն այսօր մեծ ջանքեր են պահանջվում լեզուն ու մշակույթը պահպանելու համար։
Ծնողների տանը հայերեն խոսքն է հնչել ու հայերեն երգը։ Ինքն էլ արդեն իր ընտանիքում է ջանում պահպանել։
Մանրամասն՝ տեսանյութում