Բացել լրահոսը Փակել լրահոսը
1566805247,3392
A A
Հասարակություն

Ապօրինի թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Օգոստոսի 23-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով` Սարի թաղի բնակիչներից մեկի տան հարակից այգուց զննությամբ հայտնաբերել են կանեփի 714 բույս: 

Հայտնաբերված առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են: