Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131497
A A
Հասարակություն

Մալաթիայի հրդեհի արդյունքում եւս մեկ տուժած է տեղափոխվել հիվանդանոց․ նոր տվյալներ

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում։ Տուժածների առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։