Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Հասարակություն

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, նախնական տվյալներով, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ»։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։