Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Նոր ուսումնական տարին՝ առանց դպրոցի (տեսանյութ)

Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն բնակավայրի դպրոցը տարիներ առաջ էր հրդեհվել, հետո համարվել է 4-րդ կարգի վթարային ու փակվել, գրում է tsayg.am-ը։

Գյուղը հիմա դպրոց չունի, ինչի պատճառով էլ խաթարվում է ուսումնական ընթացքն ու ցածրանում կրթության որակը:Նոր դպրոցի կառուցման համար անհրաժեշտ է 218 մլն դրամ, որից 18 մլն-ը պետք է վճարվի համայնքային բյուջեյից, իսկ 200մլն-ը՝ կառավարությունը:

Համայնքը պատրաստ է հատկացնել նշված գումարը, բայց կառավարության կողմից դեռ արձագանք չկա: