Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի հաջողվել մարել․ դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (լուսանկարներ)․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» պահեստամասում բռնկված հրդեհի պատճառով մոլի աշխատակիցները դուրս են բերում վաճառվող ապրանքը՝ տեխնիկա, կահույք, հեծանիվներ և այլն։ Նրանք և քաղաքացիները փողոցում գտնվող ապրանքը բարձում են մեքենաների մեջ։

Դեպքի վայրում է նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։ Այս պահի դրությամբ հրշեջներին չի հաջողվել մարել կրակը։

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում, կան տուժածներ։

Հեռարձակումը՝ News.am-ի