Բացել լրահոսը Փակել լրահոսը
1566463082-6302
A A
Հասարակություն

Սա քաոս է․ Բրազիլիայի նախագահը խոստովանել է, որ բավարար ռեսուրս չունեն՝ Ամազոնի հրդեհը մարելու համար (տեսանյութ)

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ Բրազիլիան բավարար ռեսուրսներ չունի՝ Ամազոնի անտառներում բռնկված հրդեհի դեմ պայքարելու համար։

Նա նշել է, որ երկիրը քաոսի մեջ է, բավարար թվով հրշեջներ չկան՝ օրեր շարունակ տեւող հրդեհները մարելու համար։

Sky News-ի փոխանցմամբ՝ Բոլսոնարուն հայտարարել է, որ չգիտի, թե ով է մեղավոր անտառային այս հրդեհների համար։ 

«Եթե մարդուն հրդեհելու պահին չես բռնել, շատ դժվար է մեղադրել, ինչ եք ուզում, որ մեղադրեմ մարսիացիների՞ն․․․ Ռեսուրսներ չունենք, գուցե արդարադատության նախարարությունից մարդկանց ուղարկեմ՝ հրդեհները մարելո՞ւ։ Պարզապես ռեսուրսներ չունեն, սա քաոս է»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ այրվում է երկրագնդի ամենախիտ անտառներից մեկը՝ Ամազոնը։