Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, 

հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ:

Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից: Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից:

Պայքարը հանուն իրավունքների և արդարության շարունակվում է»:

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст