Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Պետական ողջ համակարգը լծվել է օտարերկրյա կազմակերպությունների շահերի պաշտպանության գործին»․ «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ (տեսանյութ)

«Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ այսօր պետական ողջ համակարգը՝ ներառյալ լիազոր մարմինները, լծվել են օտարերկրյա կազմակերպությունների շահերի պաշտպանության գործին, իսկ ՀՀ կառավարության առանձին անդամներ և ԱԺ առանձին պատգամավորներ անթաքույց սատարում են այդ կազմակերպություններին, ինչն իրենց կոալիցիան դատապարտում է։

Նրա խոսքով՝ Ամուլսարի հարցով իշխանություններին ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացրել է՝ եթե ներդրումներ են ցանկանում, ապա պիտի լուծվի հանքի հարցը։

«Հայաստանում ԱՄՆ-ի թե՛ նախորդ, թե՛ ներկա դեսպանները պարբերաբար անդրադարձել են այդ հարցին։ Ընդ որում, թե՛ դիվանագիտորեն, թե՛ այն տոնայնությամբ որը չի ենթադրում ոչ մի մերժում ՀՀ կառավարության կողմից»,- նշում է կոալիցիայի առաջնորդը։ Ըստ նրա՝ սա ոչ բնապահպանական, ոչ տնտեսական հարց է, աշխարհաքաղաքական է։

«Ներկայիս վարչախումբն ուղղակի չի կարող հրաժարվել այն առաջարկից, որն արվել է մեր գործընկեր երկրի կողմից։ Դա շատ փափուկ առաջարկ է, բայց ուղղակի չեն կարող հրաժարվել»,- ավելացրեց Գրիգոր Գրիգորյանը։

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝  հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել էր փորձաքննություն իրականացնող «Էլարտ» ընկերության մասին, սակայն նշել էր, որ ընկերությունը դեռևս վերջնական ընտրված չէ՝ մրցույթ պետք է հայտարարվի։

Բնապահպանի խոսքով՝ մրցույթ այդպես էլ չհայտարարեցին։

Մանրամասն՝ տեսանյութում