Բացել լրահոսը Փակել լրահոսը
69009097_383977009185410_4827958409422700544_n
A A
Հասարակություն

Ոստիկանները մեր տուն չեն եկել, հո զոռով չի․ Սեյրան Սարոյանը՝ իր տանը կատարած գործողությունների մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել Էջմիածնի իր տանը՝ պարզաբանելու համար այսօր մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իր տանը «ռազբորկա» է եղել և ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել:

Սեյրան Սարոյանը հերքեց դա՝ նշելով, որ չի եղել նման բան։

«Ոստիկանները մեր տուն չեն եկել, հո զոռով չի։ Մեր վառոտներից մի ոստիկան չի մտել, սուտ է», - լրագրողներին ասաց Սեյրան Սարոյանը:

Նա նշեց, որ վերջերս է ժամանել ԱՄՆ-ից, և իր բարեկամները ու ծանոթները գալիս են տեսակցության, բայց դա դեռ չի նշանակում, որ իր տանը «ռազբորկա» է եղել: