Բացել լրահոսը Փակել լրահոսը
արսեն-թորոսյան
A A
Հասարակություն

Արսեն Թորոսյանը՝ Ամուլսարի հանքի վնասակարության մասին

Առողջապահության նախարարը ապացույցներ չունի, որ Ամուլսարը առողջական տեսանկյունից բնակչության վրա ունենալու է վնասակար ազդեցություն։

«Այս պահին չունենք այնպիսի ապացույցներ, որ շրջակա միջավայրի վրա թողնելու են որևէ առողջական ազդեցություն։ Եթե նման ապացույցներ լինեն, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք այդ ամեն ինչը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարությունը ուսումնասիրել է «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ։

«Ունենք մեր կարծիքը մի քանի մասով՝ Ջերմուկի թերմալ ջրերի մասով, որ կապ չկա, Սևանա լճի մասով, որ վտանգ չկա և օդի աղտոտվածության մասով, որը մաքսիմում հնարավոր է լինի բուռն շինարարական պրոցեսի ժամանակ, բայց որը այնքան հեռու է լինելու բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։