A
A
Լեւոն Արոնյանը Անիշ Գիրիի հետ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սեյնթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց Հոլանդիան ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Պարտիան տեւեց մոտ 5 ժամ: Սպիտակները չնայած անցումային զինվոր ստացան, բայց չկարողացան այն հասցնել նպատակին եւ 53-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեցին:
Մնացած 5 պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի: Այդպիսով, մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը: Լեւոն Արոնյանը 1 միավորով այժմ բաժանում է 2-11-րդ տեղերը:
Այսօր տեղի կունենա 3-րդ տուրը: Մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի հենց մրցաշարի միանձնյա առաջատարի հետ: