Բացել լրահոսը Փակել լրահոսը
3e70b2c9831845dfb688ec9a0e71dbad
A A
Հասարակություն

Դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին ու տունն այրել են․ կասկածյալը 20 տարեկան է (տեսանյութ)

Ոստիկանությունն այսօր պարզել է երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, սպանություն կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր:

Ըստ տեղեկությունների, Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում: