Բացել լրահոսը Փակել լրահոսը
arbuz
A A
Հասարակություն

Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, փորձել է գողանալ

Ոստիկանության Արարատի բաժնի և ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի Արարատի դասակի ծառայողները ստացված տվյալներն համատեղ իրացնելիս, ուժեղացված ծառայության շրջանակներում, օգոստոսի 16-ին Արարատի բաժանմունք են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու՝ իր «ՎԱԶ 2121» մեքենայով:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Արարատ գյուղի՝ դեպի ՈԿՖ բանավանի կամուրջ տանող ճանապարհի կողքի ձմերուկի դաշտից կատարել է գողություն:

Պարզվել է նաև, որ ժամը 20-ի սահմաններում Երևան-Երասխ մայրուղու Արարատ գյուղի տարածքում գտնվող ձմերուկի դաշտից նա գաղտնի քաղել, հավաքել և տեղափոխել է դաշտի գլխամաս մոտ 150 կգ. ձմերուկ, որոնք իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է:

Նախապատրաստվում են նյութեր: