Բացել լրահոսը Փակել լրահոսը
68917712_2115188755252952_3285882472314699776_n
A A
Հասարակություն

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»: