Բացել լրահոսը Փակել լրահոսը
koyuxi
A A
Հասարակություն

«Իմ երեխան խոլերայի մեջ ման գա, ինձ էլ կանդալեն տանե՞ն»․ կոյուղու գարշահոտությունից բողոքող քաղաքացի (տեսանյութ)

Աղյուսագործների փողոցի մոտ 20 բնակիչ արդեն 4 ամիս է շնչում են կոյուղու գարշահոտը։ Կոյուղագիծը խցանվել է։ Մի քանի բնակարան սպասարկող կոյուղին վնասվել է, իսկ բնակարանը, որտեղ խնդրի օջախն է՝ 3 ամիս է դատարկ է։ Սեփականատերերը լքել են տունը և այժմ վարձով են բնակվում։

«Ամբողջական աղյուսներով և շաղախով կոյուղագիծը փակել են Ռոստոմի 91 տան բնակիչները»,- ասում է Մարիամ Վարդանյանը, հավելելով, որ վերջիններիս մեջ Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը և ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանն են։ Բնակիչների խոսքով՝ խնդիրը կարելի է լուծել միայն նրանց տան բակից։ Դատավորները սակայն հրաժարվում են նույնիսկ բակ թողնել քաղաքացիներին։

«Այս փողոցը սարի պես է՝ մեկի կոյուղին մյուսի սեփականության միջով է անցնում», նշում են բնակիչները։

Բնակիչների խոսքով ուրիշի տարածքից սահմանափակ օգտվելու իրավունքի  անհրաժեշտության մասին նախկինում էլ ասել էին քաղաքապետարանից։ Սակայն, խոսքերը հերքեցին, ինչպես բնակիչներն են նշում, դատավորի հետ հանդիպումից հետո։

«Գնում ենք ոստիկանություն ասում է՝ կանդալները կդնենք կտանենք։ Իրենց տարեք, ինձ ինչու՞ եք տանում, իմ երեխան խոլերայի մեջ պետք է ման գա՝  ինձ էլ կանդալեն, տանե՞ն»,- ասում է բողոքողներից Հովսեփ Ավոյանը։


Բնակիչների խոսքով Քաղաքապետարանից իրենց  առաջարկել են հարցը դատարանի միջոցով լուծել։ Բայց խնդրի նման լուծմանը քաղաքացիները համաձայն չեն։ Ասում են՝ նախ դատական գործընթացը երկար է ձգվելու, իսկ դա նշանակում է, որ այդ ընթացքում կոյուղաջուրը և դրա գարշահոտը շարունակելու են առօրյա բաղկացուցիչը մնալ։

Բացի այդ, նշում են, որ պատասխանող կողմը դատավոր է, մտավախություն ունեն, որ գործը քննող դատավորը կարող է կողմնակալ որոշում կայացնել՝ հօգուտ գործընկերոջ։

Աղյուսագործների հասցեում բնակվողները հանձնվել չեն պատրաստվում։