Բացել լրահոսը Փակել լրահոսը
surenyan
A A
Հասարակություն

Այսօր կլինի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Մոտ օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, կդիտվի նաև առանց տեղումների եղանակ։ Պատճառն Իրաքից հանրապետության տարածք թափանցող տաք հոսանքներն են։ Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն ասում է, որ 3 ժամը մեկ դիտարկումները թարմանում են՝ դրանք հնարավոր է տեսնել պատկերով։

 «Տաք հոսանքները բարձրանում են Նախիջևանով, Արարատյան դաշտով և ներխուժում դեպի մեր հանրապետության տարածք։ Այսօր, մենք իրոք ունենք ջերմաստիճանի բարձրացում՝ երեկվա հետ համեմատած։ Ալիքը հետո որոշակիորեն կթուլանա մի փոքր։ Ջերմաստիճանը կիջնի օգոստոսի 17-ից հետո, բայց, այնուամենայնիվ, առաջիկա 5-6 օրերին մեր հանրապետությունում նորմայից բարձր ջերմային ֆոն է կանխատեսվում»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը

Հակառակ պատկերն է հարևան Վրաստանում։ Այստեղ տաք և սառը հոսանքները միախառնվում են հենց սևծովյան հատվածում։

«Դրա արդյունքում այստեղ խիստ անբարենպաստ եղանակային պայմաններ կլինեն․5-6 օր՝ հորդառատ անձրևներ և քամիներ»,-նշում է Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, եղանակային դիտարկումների համար սարքավորումները պարբերաբար թարմացվում և համապատասխանեցվում են համաշխարհային ընդունված չափորոշիչներին։

Առաջիկայիմ ևս նոր փոփոխություն կլինի։ Հանրապետությունում կտեղադրվեն 23 օդերևութաբանական կայանի սարքավորումները, որոնք  կօգնեն խտացնել օդերևութաբանական ցանցն ու դիտարկումներ անել առավել փոքր հատույթներով։ Բացի այդ, ըստ Սուրենյանի, այսօր կլինի ամենատաք օրերից մեկը։