Բացել լրահոսը Փակել լրահոսը
67976899_990155531170712_8678368952172150784_n
A A
Հասարակություն

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ։

2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո։

Հ.Գ. նկարում որդիս է՝ Գևորգը, վեց տարի առաջ, ծնվելուց մոտ մեկ ժամ հետո, երբ ես առաջին անգամ տեսա նրան»։