Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen Ashotyan
A A
Քաղաքականություն

«Մենք իր ընկերներով այդ գումարները հավաքում ենք»․ Արմեն Աշոտյանը` վարորդի ձերբակալության մասին

«Որտեղ որ սխալ է եղել, այդ գումարները պատրաստ ենք փոխհատուցել», - «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր վարորդ Արամ Բարսեղյանի ձերբակալությանը, նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք իր ընկերներով այդ գումարները հավաքում ենք՝ խնդիր չէ։ Մեր ընկերոջ ազատության համար հարուցված քրեական գործով  վնասի ապացուցման պարագայում գումարների վերականգնման համար ամեն ինչ կանենք։ Բայց դա չի ենթադրում ձերբակալություն։ Նման գործերով ձերբակալություններ չեն լինում»,- հավելեց նախկին պատգամավորը։

Անդրադառնալով այսօր համացանցում տարածված 2017-ի սեպտեմբերին Բաքվում կայացած  Եվրոպական համաժողովից լուսանկարին, որտեղ Հայաստանի պատվիրակության անդամների մեջ երևում են Մանե Թանդիլյանը, ինչպես նաեւ Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանը, նախկին պատգամավորն ասաց՝ Արամն այնտեղ էր որպես իր օգնական։

«Իշխանությունը քրեական հետապնդման է ենթարկում ինձ հետ կապ ունեցող մարդկանց, հարազատներին, բարեկամներին, քաղաքական ձերբակալություններ է անում, իսկ իշխանական քարոզիչները փորձում են, այսպես ասած, «կեղտ բռնել» իմ ու իմ ընկերոջ վրա։ Արամ Բարսեղյանի անունն ի սկբանե հաղորդագրության մեջ եղել է, բոլոր ռեպորտաժներում եղել է։ Նա Հայաստանը չի ներկայացրել այնտեղ, այլ եղել է պատվիրակության անդամ» ։

Ըստ Աշոտյանի՝ զարմանալի է, որ 2017-ի սեպտեմբերի 21-ից 23-ը Բաքու կատարած իրենց այցը, որը մաքսիմալ լուսաբանվել է այդ օրերին, 2 տարի անց դառնում է, ինչպես ինքն է նշում, «իշխանական քարոզիչների բերանի ծամոն»։

«Էնպես չէ, որ Բաքու գնալու հերթ էր, ես էլ այդ հերթի մեջ իմ ընկերոջը առաջ եմ գցել ու տարել եմ ծովափ՝ հանգստանալու։ Արամը շատ կարևոր աշխատանք է կատարել»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:

На изображении может находиться: 4 человека, люди сидят