Բացել լրահոսը Փակել լրահոսը
mez-nor-sahmanadrutyun-e-petq--n129009-1
A A
Հասարակություն

ՀՀ-ն իր քաղաքացու նկատմամբ վարվում է որևէ բանականությունից զուրկ ձևով․ փաստաբանը դիմում-բողոք է հղել

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դատավոր Բեկթաշյանը «բարով խերով» տապալեց գործի վարույթը։ Դուք էլ «բարով խերով» մասնակիցը դարձեք մարդուն դանդաղ մահվան հասցնելու գործընթացին։
...

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին
ՀՀ Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին
ՀՀ Առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանին

Դ Ի Մ ՈՒ Մ - Բ Ո Ղ Ո Ք

Արթուր Վարդանյանը 2015 թ. նոյեմբերի 25-ից (շուրջ 4 տարի) գտնվում է անազատության մեջ։ Կալանքի զգալի մասը Ա. Վարդանյանը անց է կացրել քաղաքացիական տարբեր հիվանդանոցներում։
Նա կալանքի ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, դրանց մի մասը կրում են խրոնիկական բնույթ, և նրա կալանքի կրման յուրաքանչյուր օրը այդ համատեքստում կրում է ԽՈՇՏԱՆԳՄԱՆ և ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ վերաբերմունքի բացահայտ բնույթ։ Ա. Վարդանյանի նկատմամբ կիրառվող շարունակական խոշտանգման դադարեցման և անդառնալի հետևանքների կանխման ուղղությամբ պետությունը՝ ՀՀ-ն, ում բացառիկ իրավասության տակ է գտնվում Վարդանյանը, որևէ միջոց չի ձեռնարկում։

Դատարանի բացահայտ անտարբեր և նվաստացուցիչ վերաբերմունքին ավելացել է նաև քաղաքացիական հիվանդանոցների առհամարական և անմարդկային վերաբերմունքը։ Եթե Դատարանը փաստացի հրաժարվում է դատական քննություն իրականացնել, ապա հիվանդանոցն էլ իր հերթին հրաժարվում է Արթուր Վարդանյանին բուժօգնություն ցուցաբերել։

Անգամ մարդկության դեմ հանցագործություն գործած ռազմագերիների և վարձկանների նկատմամբ կիրառվում են մարդասիրական իրավունքի նորմերը, իսկ ՀՀ-ն իր քաղաքացու նկատմամբ վարվում է որևէ բանականությունից զուրկ ձևով։

Մի քանի օր առաջ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ» ՓԲԸ բուժհաստատությունում հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել Արթուր Վարդանյանին. նրան պարզապես չեն ընդունել հիվանդանոցում ստացիոնար բուժման, քրեակատարողական հիմնարկը չունի պայմաններ նրա բուժումները ապահովելու կամ անհրաժեշտ դեղամիջոցները տրամադրելու համար, դատական քննությունը փաստացի չի կայանում (վերջին դատական նիստը եղել է ավելի քան 2 ամիս առաջ)։

ՀՀ իրավական հիմնարար փաստաթուղթը՝ Սահմանադրությունը հռչակել է, որ ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է։ Այն վերաբերմունքը, որին արժանանում է Արթուր Վարդանյանը, հարկադրաբար հարց է առաջացնում՝ որ մարդկանց է վերաբերում սահմանադրական նշյալ նորմը։

Հասկանալի է, որ Դուք իրավասու չեք միջամտելու քրեական դատավարությանը, դա Դատարանի բացառիկ իրավասությունն է։ Բայց դա որևէ պաշտոնյայի իրավունք չի տալիս թաքնվել «օրենքի տառի հետևում», և թույլ տալ խոշտանգեն և նվաստացնեն ՀՀ քաղաքացուն։ Եթե Դատարանն ու, զգալի չափով նաև դատախազությունը չգիտեն իրավունքի մարդասիրության սկզբունքի մասին, ապա Դուք պարտավոր եք իմանալ դրա մասին։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ձեր սահմանադրական իրական լիազորություններն ավելին են, քան Դուք ներկայացնում եք հանրությանը։ Որպես Սահմանադրական ինստիտուտների ղեկավարներ Դուք պարտավոր եք առաջնորդվել հատկապես դրա 3-րդ հոդվածով՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են», ինչը չի ապահովում Դատարանը, որի ապահովումից հրաժարվում եք նաև Դուք։

Սույն Դիմում-բողոքով իմ վրդովմունքն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր անտարբերության, «լիազորություն չունենալու» հետևում թաքնվելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելուց խուսափելու համար։

Ա. Պապիկյան
պաշտպան