Բացել լրահոսը Փակել լրահոսը
68599855_1454831954659409_9193015719107756032_n
A A
Հասարակություն

Մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

«Օգոստոսի 19-ին մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունից։ 

Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգութի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը:

Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը»: