Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պահեստազորի մայոր
A A
Հասարակություն

ՊՆ-ն պատասխանել է «Ա1+»-ի հարցմանը՝ նախկինում հացադուլ հայտարարած պահեստազորի մայորի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ա1+»-ի՝ Դավիթ Տոնոյանին հասցեագրված հարցմանը։ «Ա1+»-ը ցանկացել էր տեղեկանալ, թե ի՞նչ իրավական հիմքերով չեն կատարվել պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանի պահանջները (Պաշտպանության նախարարությունից պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար – հեղ․)։

Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունն իր գրության մեջ նշել է, որ Ցոլակ Խաչատրյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումը և ՄԻՊ որոշումը ուսումնասիրվել են։

Գրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է գործի հանգամանքները ուսումնասիրող աշխատանքային խումբ, որն առկա փաստերի համադրմամբ հանգել է եզրակացության, որ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա։ 

«Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որոշում է կայացվել անցկացնելու ծառայողական քննություն՝ պարզելու գործին վերաբերող հանգամանքները»,- գրված է պատասխանի մեջ։

ՊՆ-ն տրամադրել է նաև Խաչատրյանի ծառայության վերաբերյալ տեղեկանք, եւ նրա ծառայողական երկու բնութագիրը։

Նշենք, որ օգոստոսի 6-ին պահեստազորի մայորը «Ա1+»-ին էր փոխանցել  իր` հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմումի պատասխանը։

Վարչապետի աշխատակազմից փոխանցված նամակում զետեղված էր նաև Տոնոյանի պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահեստազորի մայորի ներկայացված պահանջների կատարման վերաբերյալ հանձնարարականին։