Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:

Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն  օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին