A
A
Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:
Սենթ Լուիսի կայծակնային մրցաշարում Արոնյանը մրցումային երկրորդ օր կրեց երկու պարտություն, 3 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ 4 պարտիայում գրանցվեց ոչ-ոքի:
36 հնարավորից հավաքելով 22 միավոր՝ Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող:
Երկրորդ տեղում 21,5 միավորով Չինաստանից Դին Լիժենն է, իսկ եռյակը եզրափակեց Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավը նույնքան՝ 21,5 միավորով:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 6-րդն է միայն:
Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ Արոնյանը իմանում է հաղթանակի մասին.