Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» մտավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հաղթելով Վրաստանի «Սաբութալոյին», առաջին անգամ մտավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:

Թբիլիսիում կայացած որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում մեր ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը եւ իսկական ռեւանշի հասան առաջին խաղում կրած 1:2 հաշվով կրած պարտության դիմաց: Մերոնցից գոլերը խփեցին Անտոն Կոբյալկոն ու Պետրոս Ավետիսյանը (11մ հարվածով):

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» հաղթեց 3:2 ընդհանուր հաշվով եւ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մտավ փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ: