Բացել լրահոսը Փակել լրահոսը
1565788796_3
A A
Հասարակություն

Գյումրին՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի (տեսանյութ)

«Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան հայտնի է, որպես Ստամբուլյան, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին, գրում է tsayg.am-ը:

Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, բայց պետք է դեռ վավերացվի։ 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը: 2 պետություն չեն ստորագրել եւ չեն վավերացրել փաստաթուղթը՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել: Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։ Հայաստանում հասարակության որոշ հատված կարծում է, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»։

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոնվենցիայի վավերացմանը դեմ ստորագրահավաք է սկսել նախ սկզբից մայրաքաղաքում, հիմա արդեն Գյումրիում: Ինչպես եւ սպասվում էր նախաձեռնությանը միացողների թիվը Գյումրիում բավականին շատ է նշեց՝ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը: