Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները կդադարեցվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները դադարեցվելու են:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով`
2019 թվականի օգոստոսի 19-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-2) Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ: