Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Էլլիպս ՋԻ ԷՅ» ընկերության տնօրենը պարզաբանում է (տեսանյութ)

«Էլլիպս ՋԻ ԷՅ» ընկերության տնօրեն Գոռ Զատիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ «Էլլիպս ՋԻ ԷՅ»-ը և «ՍԵքյուրիթի Դրիմ» ընկերությունները իրենց աշխատակիցներին ստիպողաբար դուրս են հանում փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու համար։

Տնօրենի նշում է, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և ավելացնում, որ ընկերությունը աշխատակիցների հետ կապված որևէ խնդիր չունի, նրանց բողոքները և առաջարկությունները մշտապես  նրանց ուշադրության կենտրոնում է։

 «13 08,2019թ-ին ՀՀ-քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և «Էլլիպս ՋԻ ԷՅ» ընկերության գլխավոր հաշվապահ Սահանույշ Սահակյանը։ Չնայած այս հանգամանքին, երկու ընկերությունները և «Էլիպս ՋԻ ԷՅ»-ը և «Սեքյուրիթի Դրիմ»-ը աշխատում են բնականոն ընթացքով, պատշաճ կատարում են պետության հանդեպ ստանձնած իրենց պայմանագրային պարտավորությունները։

Միևնույն ժամանակ հորդորում ենք երկու ընկերությունների աշխատակիցներին՝ զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից, բողոքի ակցիաներից, դրանով իսկ չխափանելով ընկերությունների բնականոն աշխատանքը, որով կվտանգվի նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Վստահ ենք, որ քննչական մարմինները քննությունը կիրականացնեն օբյեկտիվ, կգործեն օրինական և այդ պարագայում ներկայիս որոշակի խեղված արդարությունը կվերականգնվի։

Ինչպես նաև սույն հայտարարությամբ հրավիրում եմ բոլոր հսկող ու վերահսկող մարմինների ուշադրությունը սույն դեպքով քննչական մարմինների հակաիրավական գործողությունների հետ կապված։

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ իբրև թե ընկերությունների ղեկավարները ստիպողաբար ցանկանում են աշխատակիցներին դուրս բերել փողոց՝ ի նշան բողոքի ակցիայի։

Ցանկանում ենք հայտարարել, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է։ Ընկերությունների ղեկավար կազմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նման երևույթները բացառելու ուղղությամբ»։

Գոռ Զատիկյանը նշեց նաև, որ մինչ աշխատակիցների ձերբակալությունը՝ ընկերությունում անցկացվել են հարկային և աուդիտորական ստուգումներ։

«Կան համապատասխան ակտեր, որոշումներ, և որևէ խնդիր չի եղել, արդյունքները եղել են դրական»,- ասաց նա։

Տնօրենը ընդգծեց, որ ընկերությունը շարունակում է իր  աշխատանքը բնականոն հունով, որևէ լարված վիճակ չկա։