Բացել լրահոսը Փակել լրահոսը
mexr-696x522
A A
Հասարակություն

Մեղր էին գողացել ու րոպեներ անց բռնվել (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիսիանում մեղր են գողացել և սև գույնի մեքենայով հեռացել:

Ոստիկանության Սիսիանի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելով ահազանգին՝ Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերեցին մեքենան: Վարորդը և ուղևորը բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական բացատրություն:

Գողացված մեղրի ապակե երկու տարաներից մեկը կոտրել էր նրանց հետապնդած տուժողը, իսկ մյուս տարան կոտրվել էր մեքենայի սրահում:
Նախապատրաստվում են նյութեր: