Բացել լրահոսը Փակել լրահոսը
68463343_511750196259549_8631952188337291264_n
A A
Հասարակություն

«Մեր բիզնեսը ուզում են ոչնչացնել».Օրենքում փոփոխությունները կարող են բողոքի ալիք բարձրացնել (տեսանյութ)

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը գնահատման ոլորտում որեւէ դրական փոփոխություն չի բերի։

Ըստ գնահատողների, հակառակ ազդեցությունը կլինի։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք ներկայացրին, թե ինչ խնդիրներ կառաջանան նախագիծն ընդունելուց հետո։

«Տոտալ վերահսկողություն են սահմանում։ Մեր ոլորտի մասնագետները որակավորվում են եւ ստանում են որակավորման վկայական, որը լիցենզիա չէ։ Այնպիսի մեխանիզմներ է դրված, որը հասկանալի չէ, օրինակ՝ դրվել է հաշվառման համակարգ, որտեղ պետք է ներբեռնել մեր բոլոր հաշվետվությունները, ընդ որում, իրենք ասում են, որ նույնականացման տվյալները պետք չէ, բայց նույնականացման տվյալներ մուտքագրելը պարտադիր է։ Այսինքն՝ պետք է անշարժ գույքի սեփականատիրոջ տվյալները մուտքագրվեն»,-ասաց Հայաստանի անկախ գնահատողների ասոցիացիայի իրավաբանական միության նախագահ Էդգար Խաչատրյանը։

Ըստ մասնագետների՝ չնայած օրենքը Անշարժ գույքի գնահատման գործունեության փոփոխության մասին է, սակայն ամբողջովին նոր օրենք է։

«Այստեղ ամբողջ իրավունքի սպեկտորը գնահատման ենթակա է դառնում։ Մենք առաջարկում ենք հաշվառման ծրագիրը հանել այս օրենքի շրջանակներում։ Հաշվառման ծրագիրը անտեսանելի բան է, մեզ համար անհասկանալի, անտեսանելի է նաեւ քննությունների անցկացումը։ Մենք քննություններ ենք հանձնում հին ռուսական գրականության ցանկով»,-նշեց «Փորձագիտական խորհուրդ» գնահատողների համահայկական միություն» ՀԿ նախագահ Վահրամ Սաֆարյանը։

Ոլորտի մասնագետները վստահեցրին, որ եթե փոփոխություններն ընդունվեն, իրենք բողոքի ակցիաներ են անելու ոչ միայն կառավարության, այլեւ՝ ԱԺ դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։