Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լեւոն Արոնյանը այսօր ինքն իրենից դժգոհ էր (տեսանյութ)

ԱՄՆ-ում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ն ընթանում է կայծակնային շախմատի մրցաշար: Այսօր կայացած 9 պարտիաներում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Շախրիյար Մամեդյարովին, պարտվեց Լենիեր Դոմինգեսին, Մաքսիմ Վաշյե Լագրավին, իսկ մյուս պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: Այսպիսով, վաստակած 17 միավորով, Արոնյանն ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ առաջատար Վաշյե Լագրավից հետ մնալով կես միավորով։