Բացել լրահոսը Փակել լրահոսը
adsasasa
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Այրված գիհիները՝ կրակի օջախներ. «Արեւիկ» ազգային պարկում հրդեհի վտանգը դեռ կա (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին հերթական ահազանգն էր անտառային հրդեհի վերաբերյալ։ Կրակը բռնկվել էր Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից հատվածից, հետո հասել «Արևիկ» ազգային պարկ: Նախնական տվյալով, այրվել է մոտ 10-12 հեկտար տարածք:

Դեռեւս պարզ չէ՝ որն է հրդեհի հիմնական պատճառը, սակայն պարզ է, որ արագ արձագանքի արդյունքում է միայն հնարավոր եղել փրկել պարկը, որը ձևավորվել է 10 տարի առաջ հազվագյուտ ու վտանգված բույսերի, կենդանիների պահպանության համար:

Այսօր «Ա1+»-ի հյուրերն են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։ Թեեւ երեկ հայտարարվել է, որ հրդեհը մեկուսացված է, սակայն «Արեւիկ» ազգային պարկում հրդեհի վտանգը դեռ կա։ Այստեղ կան այրված գիհիներ,որոնց բներում նկյշատվում են կրակի օջախներ։

Իսկ քննարկումը միայն անտառային հրդեհների մասին չէ, այլ բնապահպանական այն խնդիրների, որոնք շտապ լուծում են պահանջում։

Մանրամասները տեսանյութում։