Բացել լրահոսը Փակել լրահոսը
69021045_496636724499168_7859515862183575552_n
A A
Հասարակություն

Նախարարի հետ հանդիպումը արդյունք չի տվել․ որսորդները կրկին ակցիա կանեն (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումը բողոքի ակցիա անող որսորդներին չի բավարարել։ Որսորդ Հովիկ Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախարար Գրիգորյանը ասել է, որ լիցենզիայի եւ որսի օրերի փոփոխություն չի լինի։

 «Արդյունք չեղավ, նախարարն ասաց, որ այս որոշումներով որսագողություն են փորձում կանխել, մեզ չի բավարարում, եւ մենք հինգշաբթի օրը կառավարության դիմաց ավելի մեծ թվով ենք ակցիա անելու»,-ասաց Հովիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի որսորդները Շրջակա միջավայրի նախարարության դիմաց ակցիա էին անում՝ բողոքելով Կառավարության որոշումից, համաձայն որի՝ որս անելու լիցենզիա ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ։

Որոշ որսորդմիությունների նախագահներ հանդիպել էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ։