Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 13-ը օգոստոսի. Հայրենական պատերազմի վետերաններին զուգագուլպա են բաժանում (տեսանյութ)

1998-ի օգոստոսի 13-ին Ա1+ հեռուստաընկերություն է եկել Արմավիրի հացի գործարանից հեռացված հացթուխների խումբը ։Նրանք եկել էին պատմելու, թե ինչ հանցագործ մեխանիզմներով է գործարանի տնօրենը թերակշռում հացը, որի համար դատախազությունը հենց իրենց է ճանաչել մեղավոր  

1999-ի օգոստոսի 13-ին հայ հասարակությունը հրաժեշտ էր տալիս պետական եւ քաղաքական գործիչ Էդվարդ Եգորյանին ։Այստեղ է նրա երբեմնի թիմակից Վանո Սիրադեղյանը, ժամանում են Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել էր հանգստավայրից։ Էդվարդ Եգորյանին համարում էին ժամանակից առաջ ընկած մարդ։ Նա Հայաստանի Սահմանադրության հեղինակներից մեկն էր եւ դատաիրավական բարեփոխումների նախաձեռնողը  

1998-ի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զինծառայողների մասին» օրենքը խանգարում է  թոշակառու մարդկանց ապրել։ 2000 թվականի օգոստոսի 13-ին նրանք հավաքվել են կառավարության մոտ եւ ասում են, որ այսպես չի լինի՝ հայկական բանակի ենթասպան ավելի շատ գումար է ստանում, քան խորհրդային բանակի գնդապետը։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը խոստանում է՝ կվերահաշվարկենք։ Իսկ սոցիալական վարչության պետն ասում է, որ պետք է նայել բյուջեի հնարավորություններին,, որից հետո 6 ամսվա, գուցե մեկ տարվա ընթացքում 70 տարին անցած այս մարդկանց հարցը լուծվի։  

Երկու ամիս առաջ ստեղծված Ազատամարտիկ կանանց վետերանների միությունն արդեն 7 հազար անդամ ունի ։Միության նախկին ղեկավարը Արկադի Տեր-Թադեւոսյանն էր, որը կազմակերպությունը լքել է մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ կինը վետերանները դատապարտել են ոստիկանության բախումը զոհված ազատամարտիկների մայրերի հետ  

2001-ի այս օրերին Հայրենական Մեծ պատերազմի վետերանները խորը շփոթմունքի մեջ են՝ ինչ-որ բարեգործական կազմակերպություն նրանց բաժանում է երկուական զուգագուլպա ։Ի՞նչ են նրանք անելու այդ զուգագուլպաները  

2001-ի օգոստոսի 13-ին Ազգային Ժողովի զուգարաններից մեկում աշխուժություն է՝ հոկտեմբերի 27-ից մոտ երկու տարի հետո այնտեղ իրականացվում է փորձաքննություն ։Հենց այս զուգարան է մտել Նաիրի Հունանյանը Ազգային Ժողովի դահլիճ ներխուժելուց առաջ։ Այստեղի կախովի առաստաղի մյուս կողմում է, ըստ նախաքննական մարմնի, Հունանյանը թաքցրել իր զենքը։ Փորձագետները զուգարանի վերեւի սալիկների վրա հայտնաբերում են որոշ մատնահետքեր։ Խազեր կան կախովի առաստաղի վրա։ Դեպքից հետո 1 տարի 8 ամսվա ընթացքում այս զուգարանը գործել է, բայց դա փորձաքննությանը չի խանգարում

2009-ի այս օրը կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն առաջին անգամ խոսում է ճանապարհային երթեւեկության ժամանակ ամրագոտիներ կապելու կարեւորության մասին։ «Ամոթ բան չէ, եթե վարորդը օգտագործում է ամրագոտին: Ամոթը հակառակն է` լոպազությունն է: Անհրաժեշտ է այս փաստաթուղթը ներկայացնել հանրությանը: Երկրում կարգուկանոնը սկսվում է հենց ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումից»,-ասում է Տիգրան Սարգսյանը։