Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24-ից 4-ը

Սպորտ

Շախմատի աշխարհի պատանիների ու աղջիկների (8-18 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի 24 ներկայացուցիչներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Միքայել Մկրտչյանը, որը 10 տարեկանների մրցաշարում 7 տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

14 տարեկան պատանիների առաջնությունում առաջատարների մեջ են մեր շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 6 ու 5,5 միավոր եւ զբաղեցնում են 2-րդ ու 4-րդ հորիզոնականները:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորություններ ունի նաեւ Վահե Բաղդասարյանը (Մ 16), ով իր ակտիվում ունի 5,5 միավոր, եւ ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարին:

Իսկ ահա մեր մյուս մասնակիցները, հատկապես աղջիկները, շատ անկայուն են հանդես գալիս եւ 7 տուրից հետո բավական ետ են մնում առաջատարներից:

Հիշեցնենք, որ առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: