Բացել լրահոսը Փակել լրահոսը
gyumri-rusta
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (տեսանյութ)

Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում,- այսպիսի գրառում է արել Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում։ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Գյումրիի կենտրոնական փողոցներով, լուսանկարվում բնակիչների հետ:

«Գյումրիում հարստություններ կան, որոնք  պետք է  զարգացնել»,- ուղիղ եթերում հայտարարեց նա՝ կոչ անելով գալ եւ այստեղ ներդրում անել։ Ըստ լրատվամիջոցների՝ նա Գյումրիում հրավիրված է հարսանիքի։

Ուղիղ եթերի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. մի կին վիրավորեց Նիկոլ Փաշինյանին, թե խաբեց ամբողջ ազգին։

Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, վարչապետը թույլ չտվեց քաշքել տիկնոջը: