Բացել լրահոսը Փակել լրահոսը
1565445751_maralik
A A
Մարզեր

Համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջողներին չհաջողվեց խոսել Նիկոլ Փաշինյանի հետ. tsayg.am (տեսանյութ)

Մարալիկի նախկին բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու փորձ կատարեցին մարալիկցիները: Նրանք փորձեցին վարչապետի հետ խոսել ու պահանջել դադարեցնել համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի լիազորությունները: Սակայն Նիկոլ Փաշինյանը չկանգնեց, գրում է tsayg.am-ը:

Ավտոմեքենաներն առաջ սլացան, մարալիկցիերն էլ բողոքը հերթական անգամ լրագրողներին հայտնեցին:

Հիշեցնենք, որ Մարալիկում հասարակության մի հատված ամիսներ շարունակ փակ են պահում համանքապետարանի դուռն ու համայնքի ղեկավարին թույլ չեն տալիս աշխատասենյակ մտնել: Այդ ուղղությամբ դեռեւս ոչ մի լուծում չի առաջարկվում: Նշենք, որ Արտակ Գեւորգյանը գործարանի բացմանը ներկա չէր: