«Ամեն ապրել ապրել չէ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Մուսայելյան 107 տարածքի 206 տնակն արդեն քսան տարի պատսպարել ու բնակատեղի է դարձել Արշակունի Մուրադյանի ընտանիքի համար:
Արշակ պապը, ով քառասուն տարի մանկավարժ է աշխատել, դառը ժպիտով է հիշում անցյալը, նշում, թե մի քանի տասնամյակ առաջ ապրելը շատ ավելի հեշտ էր, քան հիմա: Ծերացել է, աղետից հետո էլ միակ երազանքը քարե չորս պատ ունենալն է: Ինչպես ասում է Արշակ պապը ամեն ապրել չի կարելի ապրել համարել, վեց մետր երկարությամբ, խունացած պատերով տնակում շարժվելու տեղ չկա, այստեղ եփում են, ճաշում, ու քնում:
ՙՇատ դժվար է, հարմարություն չկա,- իր ընտանիքի վիճակն է նկարագրում 77-ամյա ծերունին,- կինս հաշմանդամ է, 76տարեկան, իսկ մենք անգամ զուգարան չունենք: Երբեք չէի պատկերացնում, որ օր ծերության նման պայմանների մեջ կհայտնվեմ՚:
Իսկ ձմռանը ծերունիները չեն նախապատրաստվել: Հնարավոր չէ թոշակով ապրուստը հոգալ եւ վառելիք գնել: Ստիպված փողոցից են հավաքում իրենց օրվա վառելիքը:
Հիմնական վառելիք անօթեւանների դեռեւս 4000-անոց բանակ ունեցող Գյումրիում շատ ընտանիքներ չունեն: Անգամ գազ կամ հոսանք սպառող բաժանորդներից շատերի համար անթույլատրելի շռայլություն է տասը հազար դրամի սահմանն անցնելը՝ բնակարան տաքացնելիս:
Պատճառն էլ գործազրկությունն է, իսկ միակ եկամուտ համարվող աղքատության նպաստը հազիվ է բավարարում օրվա հացի համար: