Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ սկեսուրի խոսքով՝ հարսը փակի տակ էր պահել իրեն ու իր մորը

Արմավիրի մարզի Նալբանյան գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 

Գյուղի 4 փողոց, 28 տան բնակիչ Ազատուհի Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իր հարսը՝ Կարինե Բադալյանը, տան դուռը փակել է և չի թողնում, որպեսզի ոստիկանությունը և շտապ օգնությւոնը ներս մտնեն։

«Մայրս ինսուլտ է տարել, թև և ոտքը չեն աշխատում։ Անօրեն հարսս դուռը փակել և չի թողնում, որ դուրս գանք տանից»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ իր մայրը՝ Նարիգյուլ Գրիգորյանը, տունը նվիրատվությամբ փոխանցում է իրեն, սակայն հարսը, չհամաձայնելով դրան, ասել է, թե գործարքն անօրինական է, և իրենց փաստացի կալանքի տակ է պահում։

Մենք կապ հաստատեցինք նաև ոստիկանության Արմավիր մարզի վարչության հետ, մեզ տեղեկացրեցին, որ հարսը դուռը կողպել և գնացել է։ Ոստիկանության աշխատակիցներն այնտեղ են։

Քիչ անց Ազատուհի Գրիգորյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ դուրս են եկել տանից և այժմ շտապօգնությամբ գնում են հիվանդանոց։