Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խորովածի փառատոնը կանցկացվի 11-րդ անգամ (տեսանյութ)

Ավանդույթ դարձած խորովածի փառատոնն այս տարի կանցկացվի 11-րդ անգամ։

Այն տեղի կունենա օգոստոսի 18-ին, Ախթալայում։

«Խորովածի փառատոնը տարածաշրջանում ամենակայացած փառատոններից է, որին մասնակցելու համար հազարավոր մարդիկ այցելում են Հայաստան»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵխակ Ապրեսյանը։

Նշում է՝ 11 տարի առաջ, երբ սկսել են անցկացնել փառատոնը, նպատակ  են ունեցել ավելացնել զբոսաշրջիկների թիվը Հայաստանում և այսօր հաջողություն են գրանցում:

Կազմակերպիչները շեշտում են` փառատոններն էապես նպաստում են հյուրընկալող համայնքերի զարգացմանը: Համայնքի բնակիչները, բացի այն, որ այդ օրերին վաճառում են իրենց արտադրանքը, նաև հայտնի են դառնում և հայաստանյան  և միջազգային այցելուների շրջանում։

«Հայ խոհարարական ավանդույթների  զարգացման և պահպանման»  հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասում է․

«11 տարի առաջ թերահավատների քանակը շատ էր,  մենք սկսեցինք, խոհարարական միջոցառումեր չէին  իրականացվում»։

Այս տարի փառատոնի ժամանակ յուրաքանչյուր տաղավարի կողքին լինելու են սնվելու համար սեղաններ, որոնք նախորդ տարիներին չեն եղել։ Ինչպես նաև խաղարկվելու են մրցանակներ տարբեր անվանակարգերում, օրինակ՝ լավագույն համ, լավագույն տեսք և այլն։