Բացել լրահոսը Փակել լրահոսը
146419158117939944
A A
Հասարակություն

Ճանապարհներին LED լույսերի համակարգ կտեղադրվի (տեսանյութ)

Երևանում քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարվա հուլիսին փորձնական 3D անցում էր գործարկվել։

ՃՈ ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ 3D գծանշումները չեն արդարացնում իրենց, այն պարզապես գեղեցիկ է, բայց վթարի կանխման և մարդկանց անվտանգության տեսանկյունից ոչ մի օգուտ չի տա։ Ասում է՝ իրենք նախկինում փորձել են և հասկացել, որ անօգուտ է։

«Մի կետ կա, որտեղից երևում է 3D, մյուս տեղերից անհասկանալի բան է երևում»,-ասում է Կոնստանյանը։

Սա, ըստ նրա, միայն ավելորդ ծախս է, անվտանգության առումով ոչինչ չի փոխի։

Երթևեկության կազմակերպման հսկողության պետը «Ա1+»-ին հայտնեց, որ շուտով մայրաքաղաքի մի քանի լուսացույցերի կողքին LED լույսերի համակարգ կտեղադրվի, ինչը կնպաստի տեսանելիության բարելավմանը։