Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարեգին Բաղրամյան
A A
Հասարակություն

Ոչ միայն ռոումինգի, այլեւ փոխկապակցման գները կնվազեն. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Արցախում և Հայաստանում հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ Արցախում ծառայություն մատուցող միակ ընկերության հետ բանակցություններ իրականացվել են։

Ըստ Բաղրամյանի՝ նվազելու են ոչ միայն ռոումինգ ծառայության, այլեւ փոխկապակցման գները։ Նա նշեց նաեւ, որ սակագների նվազեցման գործում մինչ այսօր պետությունը բանակցելու իր մասն ուներ․

«Նաեւ պետք է լիներ օպերատորների որոշակի կամք, որովհետեւ այս ոլորտում կա նաեւ մրցակցային շուկա»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։