A
A
Եկել են Ղրզըզստանի նախկին նախագահի հետեւից. Լարված իրավիճակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀատուկ ջոկատայինները շրջափակել են Ղրզըզստանի նախկին նախագահ ԱլմազբեկԱթամբաեւի՝ Քոյ-Թաշում գտնվող տունը՝ նրան բերման ենթարկելու նպատակով։
Լսվել են կրակոցներ։
Արդեն հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին։
Նրանց թվում կա նաեւ լրագրող։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ղրզըզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել էր անձեռնմխելիությունից:
Ալմազբեկ Աթամբաեւը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների և նախագահիլիազորությունները կատարելու ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։
Աթամբաեւը չի ընդունում մեղադրանքները։