A
A
Ռիգերտը նախընտրեց Արմեն Ղազարյանին
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Ռիգերտը աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ փոփոխություն կատարեց թիմի կազմում:
Վնասվածք ստացած Եվգենի Պիսարեւի փոխարեն հանդես կգա Ռուսաստանի 2008 թ չեմպիոն Արմեն Ղազարյանը (77 կգ քաշային կարգ), ով առաջին անգամ կմասնակցի նման կարգի մրցաշարին:
Նշենք, որ ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը կկայանա նոյեմբերի 19-29-ը, հարավկորեական Կոյան քաղաքում, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները: Նշենք, որ 77 կգ քաշայինների մրցումներում Հայաստանը կներկայացնի գյումրեցի Տիգրան Գ. Մարտիրոսյանը: