Բացել լրահոսը Փակել լրահոսը
1475151
A A
Հասարակություն

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 5-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 10:45-ից Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է: Այլընտրանքային է Սպիտակ-Ջրաշեն-Շիրակամուտ ավտոճանապարհը:

***

  Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

  • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան     
  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն