A
A
«Եռաբլուրի» շիրմաքարերը պղծելու կասկածանքով կին է բերման ենթարկվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազում զոհվածների շիրմաքարերը պղծելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի 51–ամյա մի բնակչուհի։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Իրավապահները կնոջը հայտնաբերել են Աշտարակի գերեզմանատանը։
Կինը իրավապահներին հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար և որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։