A
A
Ծառի ճյուղը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 30-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Գայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց թթենու ճյուղը կոտրվել է և ընկել «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները էլեկտրական սղոցի միջոցով կտրել են ճյուղը և հեռացրել «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վրայից: